Այսօր: Երկուշաբթի, 14 Հոկտեմբերի 2019թ.
Լեռնավան համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 28
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼԵՌՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
15.12.20 ԼԵՌՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
 1830 թ. հիմնադրված Ղաչաղան գյուղը 1946 թ. վերանվանվեց Լեռնավան: Գյուղը հիմնել են Բասենից և Մուշից եկած գաղթականները: Ղաչաղանի տարածքում մարդկության հետքերը նշմարելի են Նեոլիթի ժամանակաշրջանից: Գյուղից երկու կիլոմետր արևմուտք կա գյուղատեղի՝ «Խարաբեք» անունով:Գյուղի արևմտյան մասում գոյություն ունի քարայրների շարք, որոնք անվանվել և այսօր էլ անվանվում են մաղարա (թուրքերեն՝ քարանձավ): Այդ քարանձավներում՝ Արջի բույն, Լուսամուտ, Դեղոյի օդա և այլն, գտնվել են խեցեղեն և ոսկրե գործիքների մնացորդներ: Գյուղը գտնվում է Փամբակի լեռնաշղթայի հյուսիս-արևմտյան մասում ընկած ,ի փոքրիկ հովտում, Դևադաշ սարի ստորոտում Տաշբուլաղ (Որդնավ) գետի ձախափնյակում, Երևանից 100 կմ, մարզկենտրոնից 40 կմ հեռավորության ... Մանրամասն
23.11.18 ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆԸ՝ ԼԵՌՆԱՎԱՆԻՑ

Լեռնավանցի պատանի մարզիկ Ջոնիկ Եսայանը, Վրաստանում մասնակցել է Եվրոպայի ուժային եռամարտի առաջնության 16-17 տարեկանների մրցաշարին և 67 կգ քաշային կարգում՝ 105 կգ արդյունքով դարձել Եվրոպայի չեմպիոն: Շնորհավորում ենք պատանի մարզիկին, ցանկանում նորանոր հաղթանակներ, թող հայոց եռագույնը միշտ ծածանվի ձեր գլխավերևում:

04.10.18 ՄՈՄԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Լեռնավանի համայնքապետարանի և Հովհաննես Ավետիսյանի անվան դպրոցի նախաձեռնությամբ, «Սուրբ Մարիամ Աստվածածին» եկեղեցում տեղի ունեցավ մոմավառություն ի հիշատակ ՀՀ ազգային հերոս Շառլ Ազնավուրի:

28.09.18 ՀԱՄԱՅՆՔԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՐ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ ԵՎ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՈՒՄ

Ավարտվեց Լեռնավան համայնքի կենտրոնական ճանապարհի վերանորոգման և ասֆալտապատման աշխատանքները, որն իրականացվում էր 60% համայնքային բյուջեի և 40% պետական բյուջեի միջոցներով, սուբվենցիոն ծրագրով:

27.09.18 ՈՌՈԳՄԱՆ ՑԱՆՑԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ ԵՎ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ

Լեռնավան համայնքում ավարտվել է «Ոռոգման ցանցի վերանորոգում և ընդլայնում» ծրագիրը, որն իրականացվել է «Յալկեզեան» հիմնադրամի և համայնքի բյուջեի միջոցներով, «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության աջակցությամբ: Տեղադրվել է մետաղյա կիսախողովակներ 650 մետր և ընդլայնվել 800 մետր ոռոգման ջրատարը: Վերանորոգվել և ցանկապատվել է նաև պոմպակայանը: Ծրագրի ավարտին բացմանը ներկա էին «Յալկեզեան» հիմնադրամի տնօրեն կանադահայ բարերար պարոն Յալկեզեանը, «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության տնօրեն պարոն Մինասյանը: 

1 2 3 4 5 6


Բոլորը
Տեսահոլովակ
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, գ.Լեռնավան

(0255)-6-29-69

lernavan.lori@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼԵՌՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner